Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Լիլիթին մենակ չթողնենք

Լիլիթին մենակ չթողնենք
12.05.2025 | 20:15

Տարիներ շարունակ զբաղվել եմ հետաքննական լրագրությամբ և այո, բախվել համակարգային և համակարգված դժվարությունների, մեղմ ասած։ Իշխանությունները, բացահայտման հետևից գնալու փոխարեն, լռեցնում են լրագրողին։

Այդ մասին չեմ խոսել և այսօր էլ չեմ պատրաստվում, դրա ժամանակը կգա։

Այն, ինչի մասին գրել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի պաշտպանը սահմռկեցուցիչ է։

Այսօր Լիլիթը կալանավորված է և համակարգը ծառայում է անձնական հաշվեհարդարին։

Եթե նույնիսկ պաշտպանի հայտարարածի կեսն է համապատասխանում իրականությանը, իսկ կեսը մենք արդեն տեսել ենք համացանցում (գիշերազգեստով քաշքշուկ լրագրողի և ոստիկանների միջև) ուրեմն սա մարտահրավեր է ամբողջ լրագրողական համայնքին։

Եվ չասեք, թե Լիլիթն իրեն ավելին է թույլ տվել։ Խոշտանգումը, ստորացումը, նվաստացումը իրավահավասար գործողություններ չեն և որևէ դեպքում չեն կարող արդարացված լինել։

Կոչ եմ անում բոլոր կոլեգաներիս, լրագրողական համայնքի անաչառ ներկայացուցիչներին գրել, խոսել, գոռալ այս մասին բոլոր հնարավոր միջոցներով։

Լրագրողը մարդ է, ով հանրային խնդիրներ լուսաբանելիս անձամբ է թիրախավորվում և ստիպված լինում մենակ հաղթահարել ճնշումները։

Լիլիթին մենակ չթողնենք։

Ամալիա ՊԱՊՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ